Փաստաբան Աբգար Պողոսյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Հանիրավի հանրային պարսավանք, լուսանկարների տարածում, անմեղության կանխավարկածի խախտում, իրականության հետ կապ չունեցող տեղեկությունների շրջանառություն։
Այսպիսով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական Դատարանը (նախագահող՝ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ) ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն ԱՐԴԱՐԱՑՎԵՑ։
Ըստ Դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։
Կարդացեք նաև
Թեպետ պաշտպանական կողմը ևս կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում, այնուամենայնիվ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Դատարանին՝ անկողմնակալ, օբյեկտիվ և անաչառ քննության համար»։
«Ազատություն». Դատախազությունը կբողոքարկի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման վճիռը
Ըստ փաստաբանի՝ իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են շրջանառության մեջ դրվել։
ԱԳՆ աշխատակցի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել 2025 թվականի ամռանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա։ Վարույթը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն և 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն):


















































