«Վերջին շրջանի այս գարնանային սրացումները, որոնք իշխանության մոտ կան, պատահական չեն։ Իրենք երեւի արդեն գիտեն սոցիոլոգիական հարցումների արդյունքները եւ դրա համար ընկել են ցայտնոտի մեջ։ Դուք տեսեք, թե ինչքան անհավասարակշիռ վարքագիծ է դրսեւորում ՔՊ-ն։ Նիկոլը միշտ եղել է անհավասարակշիռ, բայց հիմա, երբ ուշադիր ենք նայում նրա դեմքին, միմիկաներին, խոսել չկարողանալուն, լարվածությանը, նշանակում է՝ ինքն ահավոր ցայտնոտի մեջ է, որովհետեւ իրենք լավ գիտեն, թե ինչ են արել մեր ազգի, պետության ու ժողովրդի գլխին։ Նրանք գիտեն, որ իրենց արածը դարերի ընթացքում չի մոռացվելու։ Իրենք ողբերգություն են բերել մեր ժողովրդի ու պետության գլխին եւ գիտեն, որ դրա համար պետք է պատասխան տան»,- այսօր երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիների մասին հայտարարություններին։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով արցախցի կնոջ հետ Փաշինյանի վեճին՝ Նիկոյանն ասաց․ «Նայեք, թե ինչ հանդիպում էր դա՝ կարծես թե Աստված էր բերել երկու հայերի, որոնք վիճում էին։ Մեկը ցեղային մարդն էր, ազգային մարդն էր, մյուսը՝ ազգի տականքն էր։ Երկու տարբեր հայերի բախում էր այդտեղ՝ ազգային եւ ապազգային»։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































