«Երկու-երեք տարի առաջ ես ասում էի, որ Նիկոլը ոչ միայն Արցախի Հանրապետությունը թուրքին հանձնելու հանձնառություն է ստանձնել, այլ նաեւ էթնիկ զտման եւ ցեղասպանություն իրականացնելու հնարավորություն է տալու թուրքին ու ադրբեջանցուն, ինչն ինքն արեց 2023 թվականին, երբ Արցախը հայաթափվում էր։ Ինքը տանել չի կարողանում հայ ժողովրդին, ատում է Նիկոլը հայերին, որովհետեւ թուրք-ադրբեջանական տանդեմի կոկորդին կանգնած է հայկական պետականությունը, հայ ժողովրդի ինքնությունը, անկախությունը։ Եկել է էդ ամեն ինչը քանդելու, վերացնելու համար»,- այսօր երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիների մասին հայտարարություններին։
Աննա Մկրտչյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն է բունկերներում հայ ժողովրդի դեմ թղթեր ստորագրել․ «Միշտ փախել է ինքը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելուց ու ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո»։
«Այն, ինչ ինքն ասում է, իր բառերով, էլիտայի մասին, ես երեկ էլ եմ ասել՝ էլիտայի լավագույն հատվածին իր տերերի հետ միասին դավադիր պատերազմով հանձնել է արցախյան ու հայաստանյան հողին, մյուս հատվածին ուղարկել է Բաքու՝ տանջամահ լինելու եւ խոշտանգվելու։ Այն մարդիկ, ովքեր Հայաստանում են, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի են, որովհետեւ ինքը չի ցանկանում, որ Հայաստանը լինի հայերի պետություն»,- նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Աննա Մկրտչյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կոնֆլիկտի մեջ է հայ ժողովրդի ու մեր ինքնության հետ, ինքը պետք է ամեն ինչ անի, որ մեր ինքնությունը վերջնահատակ քայքայի։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































