Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը «Փաստինֆո»-ին հաղորդեց, որ մարտի 26-ին իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։
Նա զոհվել է ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով:
«Սպահանի մէջ սաստիկ հրթիռակոծումներու իբրեւ հետեւանք արձանագրուած է հայ զոհ մը՝ Սիմոնեան մականունով։ Տեղեկութիւնը փոխանցուեցաւ Թեհրանէն՝ Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կը շարունակէ առօրեայ դրութեամբ կապ հաստատել պատերազմի մէջ յայտնուած երկիրներու մէջ գործող մեր բոլոր թեմերու պատասխանտուներուն հետ։
Կարդացեք նաև
Թեհրանի թեմի պատասխանատուները Հայրապետին զեկուցեցին, որ վերջին օրերուն սաստիկ հրթիռակոծումներու կ՚ենթարկուին Թեհրանն ու Սպահանը», – ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաղորդագրության մեջ։

















































