Այսօր ԱԺ գլխավոր մուտքի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներից մեկը «Լույսի ճրագ» հ/կ նախագահ Արսեն Ղուկասյանին, որը 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է, խնդրեց մեկնաբանել երեկ Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իրենց համակիր քաղաքացի Միքայել Մարգարյանի միջև տեղի ունեցած միջադեպը, որին ինքը ներկա է եղել։
«Մեկնումեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչ նպատակ ուներ Ալեն Սիմոնյանի՝ էն մուտքից դուրս գալը, քայլելով գալը և այս մուտքով ներս մտնելը։ Իմ աղբյուրներից, որոնց չեմ կարող բացահայտել, ինձ եկել էր ինֆորմացիա, որ շատ ուշադիր, զգոն եղեք, արդեն ձեր այս ամեն ինչի դեմ նախապատրաստում են, որ մի հատ սադրանք անեն։ Բայց որ էդ սադրիչը կլինի Ազգային ժողովի նախագահը, մտքովս ընդհանրապես չէր անցնում»,- ասաց նա։
Հիշեցմանը, որ Ալեն Սիմոնյանն ասում է, թե սադրանքն իր նկատմամբ է եղել, Արսեն Ղուկասյանը պատասխանեց. «Չէ, բացարձակ։ Ուրեմն երեկ մենք մոտեցել ենք և ընդդիմության, և իշխանության բազմաթիվ պատգամավորների։ Ոչ մեկի հետ մենք ընդհարում չենք ունեցել, բոլորի հետ եղել է ցիվիլ, «ակուռատնի» խոսակցություն։ Ոչ մեկին մի վատ բառ չենք ասել, ոչ էլ «չոշ ենք ասել իրենց էշին»։ Նույն ձևով մարդը մոտենում է Ալեն Սիմոնյանին, ուզում է երկու հարց տալ, առավել ևս, որ այդ զեկույցի գաղտնիությունը դրել է Ալեն Սիմոնյանը։ Հարց կարող ենք չէ՞ իրեն տալ, թե ինչի՞, ի՞նչ հիման վրա ես դրել։ Բայց ինքը միանգամից՝ «քո հետ խոսալու չունեմ», «տարեք սրան ստուց»… Խոսակցության մեջ մարդն ասում է. «վախենում, փախնում ես, արա», հակադարձում է՝ «արան պապադա»։ Ինքն ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը վիրավորի։ Ու ո՞ր իրեն հարգող տղեն լինի, որ չպատասխանի։
Կարդացեք նաև
Էլ չեմ ասում, որ դրանից հետո Միքայել Մարգարյանին արդեն անվտանգության աշխատողներն ու ոստիկանությունը տարան մի կողմ, ոնց որ չեզոքացրեցին, ես եմ մոտեցել իրեն ու հարց եմ տվել։ Չեմ սադրել, ասել եմ՝ «էս ի՞նչ արիր, ինչի՞ արիր»։ Ու նպատակն արդեն հասկացա։ Իմ աչքի առաջ իմ ընկերոջը սեռական հայհոյանքը ինքն է տվել։ Ինքն է սկսել։ Բոլորը վիդեոյով երևում է։ Իր հայհոյանքի բառի մի հատվածը, որ բոլորի մոտ տպավորվել է, թե ես եմ ասել, դա ես չեմ ասել, դա ինքն է ասում։ Ես իր նույն խոսքը իրեն պատասխանում եմ։
Ինքը կարող է իրեն թույլ տալ վիրավորել մարդու, քաղաքացու, այն էլ՝ արժանավոր քաղաքացու։ Այդ մարդը պատերազմ անցած տղա է, արյուն ունի դրած։ Ու էսօր դու էդպիսի մարդուն քֆուր տա՞ս։ Կարելի չի։ Հետո էլ հելնել, ասել՝ ես սենց, ես նենց…
Էդ ո՞նց է լինում, որ հենց Ալենը դուրս է գալիս քայլելու, մեկը ռաստ է գալիս ու իրեն քրֆում է։ Ինչ-որ շատ չի՞ իր հետ կատարվում նման դեպքեր։ Սադրումը եղել է կոնկրետ իր կողմից։ Մեր կողմից, եթե լիներ սադրանք, մենք վաղուց արած կլինեինք։ Ճիշտ հասկացեք, էդքան մարդ ելավ, էդքան ՔՊ-ի դեպուտատ ելավ, որի՞ն ենք վատ բառ ասել։ Բոլորի հետ էլ խոսել ենք։ Հարցը հստակ տվել ենք, պատասխանն ստացել ենք, ասել ենք՝ ձեզ հաջողություն»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































