«Ա1+». Երևանի քաղաքապետարանը մերժել է Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Հուսեին Սետոոդեգանի ներկայացրած իրազեկումը՝ մարտի 29-ին՝ ժ. 13.00-15.00-ը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ:
Ըստ ներկայացրած իրազեկման՝ մասնակիցների մոտավոր թիվը լինելու էր 300:
Հավաքի ընթացքում նախատեսվում էր օգտագործել պաստառներ և լոզունգներ:
Իսկ հավաքը իրենից ներկայացնելու էր բողոք՝ Հայաստանում իրենց ազգակիցների և համայնքի ներկայացուցիչների դեմ իրականացվող խտրական գործողությունների դեմ և իրանցիների իրավունքների պաշտպանության նպատակով հանրային ուշադրության հրավիրում:


















































