Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երեկ մտածում էի՝ առավոտյան, որ պետք է առաջին նորությունը լսեմ, Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումն է լինելու։ Բայց, ցավոք, դա չկա». Ռուզան Ստեփանյան

Մարտ 27,2026 23:59 Share

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում դատապարտեց ԱԺ նախագահի կողմից հայհոյանք հնչեցնելու դեպքը։ «Անկախ ամեն ինչից, ԱԺ նախագահը պետք է վեր կանգնի, որովհետև նա շարքային քաղաքացի չէ։ Սա պիտի պետություն լինի, որ գործի իրավական համակարգը և համապատասխան արձանագրում անի։

Անհայտ կորած մեր զինվորների հարազատները տևական ժամանակ պահանջում են Անդրանիկ Քոչարյանի «թաղած» զեկույցը վեր հանել։ Այդ մարդիկ, ի վերջո, արդարացի պահանջ են ներկայացնում հասկանալու համար՝ ո՞վ իրենց կյանքը փոխեց, ո՞վ է այդ հանցագործը, ո՞վ է այդ դավաճանը, որն այդքան երեխայի գլուխ կերավ, ո՞վ պիտի պատժվի և ո՞վ պիտի անմեղ հռչակվի։

Շատ արդարացի է և շատ նորմալ է, որ այդ զեկույցը պետք է հրապարակվի։ Անդրանիկ Քոչարյանը, ըստ իս, հանցագործություն է արել, որ չի հրապարակել այդ զեկույցը։ Ո՞վ է որոշում ժամկետը։ Սա հումանիտար հարցի՝ դավաճանության և առուծախի մի ամբողջ փաթեթ է։ Դրա համար պետք է, որ այդ մարդկանց արդարացի պահանջը լուծվի։ Երեք օր այդ մարդիկ կանգնած են այնտեղ, ու, ըստ իս, Ալեն Սիմոնյանը պետք է ուղղակի առանց իր թիկնազորի իջներ, այդ մարդկանց ուղեկցեր իր աշխատասենյակ, լսեր և ոչ թե թողներ մարդկանց կրքերն այնքան բորբոքվեն, որ բանը հասնի էդպիսի իրավիճակի։ Բայց Ալեն Սիմոնյանը ոչ թե ներողություն է խնդրում, ոչ թե ասում է, որ ցավում է այդ միջադեպի համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասում է, որ իրեն սադրանքի ենթարկեցին։

ԱԺ նախագահը պարտավոր է սադրանքի չենթարկվել։ Իրենք շատ հանգիստ կարող են ասել՝ մեզ սադրանքի ենթարկեցին՝ Արցախը հանձնեցինք, վաղը կարող են մեր երեք միլիոն բնակչությանը ցեղասպանել՝ ասեն մեզ սադրանքի ենթարկեցին, կարող են նոր աղետ բերել մեր գլխին, ասել՝ մեզ սադրանքի ենթարկեցին։

Հիմա ուղիղ հարցնում եմ Ալեն Սիմոնյանին. Ալեն Սիմոնյան, հակառակորդ երկրի ղեկավարը՝ Իլհամ Ալիևը, ձեզ բազմիցս ուզեցել է սադրանքի ենթարկել։ Հետաքրքիր է, ինչո՞ւ Ալիևի կողմից հրահրած գործողությունների արդյունքում դուք սադրանքի չեք ենթարկվում, մենք էլ տեսնենք՝ ինչպես եք սադրվում։ Ես երեկ մտածում էի՝ առավոտյան, որ պետք է առաջին նորությունը լսեմ, դա Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումն է լինելու։ Բայց, ցավոք, դա չկա»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031