Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպար գյուղի առաջին դասարանի ութ երեխաներին Սուրբ Աստվածածին եկեղեցում փոխանցվեց ութ պլանշետ

Մարտ 27,2026 23:55 Share

Ծաղկազարդին և մանուկների օրհնությանն ընդառաջ՝ սույն թվականի մարտի 27-ին, Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի ձեռամբ, Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի առաջին դասարանի ութ երեխաներին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում փոխանցվեց ութ պլանշետ, որոնք այդ մանուկների համար պատրաստել էին Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի փոքրիկները՝ իրենց պատրաստած կերակուրների վաճառքից ստացված գումարներով, որ կազմակերպվել և երեխաներին էր հասել կիրակնօրյա դպրոցների համակարգող և տնօրեն Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրոյանի և նրա տիկնոջ՝ Ասպրամի կողմից։

Մեր փոքրիկների շնորհակալությունն իրենց տարեկից հայրենակիցներին, որոնք չեն մոռանում սահմանապահ գյուղում բնակվող իրենց քույրերին և եղբայրներին։

Աստված օրհնի բոլոր նախաձեռնողների բարի գործերը։

 

Տավուշի Թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031