Ակնհայտ է, որ ԱԺ նախագահը չի գիտակցում, թե ինչ կարեւոր պաշտոն է զբաղեցնում, եւ պաշտոնատար անձի զսպվածություն դրսեւորելու փոխարեն ցանկացած խոսակցություն վերածում է «տղայական բազառի», ինչի արդյունքում նա չի պատժվում, այլ հակառակ կողմը երբեմն բանտում է հայտնվում:
Ամենեւին չարդարացնելով քաղաքացու ոչ բարեկիրթ կեցվածքն ու հայհոյախառն լեքսիկոնը՝ ասենք, որ ԱԺ նախագահը երբեք չպետք է նման կեցվածքով հաղորդակցվի քաղաքացու հետ: Քանի որ միջադեպի ժամանակ Սիմոնյանն իրավապահներին հրամայել է բռնել մարդուն եւ բաժին տանել, հետաքրքրվեցինք` Ազգային ժողովի նախագահն ունի՞ քաղաքացուն ոստիկանության բաժին ուղարկելու լիազորություն:
«Հրապարակը» հարց ուղղեց փաստաբան Երվանդ Վարոսյանին: Փաստաբանն ասաց. «Երբ մենք խոսում ենք օրենքի մասին եւ այն մասին, թե, առհասարակ, մեր երկրում ով ինչ լիազորություններ ունի, պետք է մի բան հստակեցնել՝ խոսքը ո՞ր պետության մասին է: Իրավակա՞ն պետության մասին է խոսքը, թե՞ ֆեոդալական կարգերով ապրող երկրի: Եթե խոսում ենք Հայաստանի մասին, որն իրավական պետություն պետք է լիներ, ապա իրավական պետությունում ԱԺ նախագահը չունի նման իրավունք: Նրա ֆունկցիան լրիվ այլ է, եւ իրավապահները պետք է միմիայն ենթարկվեն օրենքի տառին: Բայց դե՝ սա Հայաստանն է, այստեղ երբ դու իշխանություն ունես, օրենքը դու ես: Այստեղ զայրանալու շատ բաներ կան, բայց զարմանալու` ոչինչ:
Հայհոյանքի համար օրենքը ոչինչ չի նախատեսում, եթե այն ուղղված չէ ուղիղ հասարակական կարգ խախտելուն կամ ուղղված չէ, ընդհանուր առմամբ, հասարակության դեմ: Եթե խոսքը նման միջանձնային հարաբերությունների մասին է, ապա դա մարդկանց խնդիրն է, սա է եղելությունը: Ալեն Սիմոնյանը կարող է քաղաքացիական դատարան դիմել` հայհոյանքի համար, սակայն քաղաքացին էլ կարող է «Արան պապադ ա» արտահայտության համար դատարան դիմել, չկա որեւէ տարբերություն: Խնդիրն այն է, որ Հայաստանում ընդունված է ցանկացած բարձր ձայն, խոսք, որը տեղի է ունենում փողոցում, որակել որպես խուլիգանություն, բայց մի բան հստակ է` բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է գոնե սովորած լիներ առնվազն փողոցում իրեն ավելի զուսպ դրսեւորել»:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































