Լրահոս
Օրվա լրահոսը

Ախր, ի՞նչ ասել է՝ «ստալինյան հայրենասիրություն», մի՞թե ստալինյան ժամանակաշրջանում հանդուրժվում էին հայրենասիրության դրսևորումները. «Փաստ»

Մարտ 28,2026 10:17 Share

Երկրի ղեկավար համարող անձը ջանքեր է գործադրում սեփական անցյալը ջնջելու և մոռանալու ուղղությամբ։ Հենց այդ շրջանակում է, որ նա հայտարարում է, օրինակ, որ եթե դիլիջանցին ասում է, որ Վանից է, դա «ստալինյան հայրենասիրության դրսևորում է»։

Նախ՝ նման հայտարարություն անելու համար հարկավոր է պատմություն իմանալ և ընկալել պատմական երևույթների տրամաբանությունը։ Սակայն Փաշինյանը ո՛չ առաջինից է գլուխ հանում, ո՛չ էլ ընկալում է երկրորդի նշանակությունը։ Ախր, ի՞նչ ասել է՝ «ստալինյան հայրենասիրություն», մի՞թե ստալինյան ժամանակաշրջանում հանդուրժվում էին հայրենասիրության դրսևորումները։ Ընդհակառակը, Ստալինի իշխանության օրոք խիստ բռնաճնշումների էին ենթարկվում ազգայնականության դրսևորումները։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին «հայրենասիրություն» հասկացությունը խիստ վերահսկվում էր պետության կողմից։ Ցանկացած դրսևորում, որը դուրս էր խորհրդային գաղափարախոսությունից, որակվում էր որպես «բուրժուական նացիոնալիզմ» կամ «հակահեղափոխական գործունեություն»։ Ընդ որում, «ժողովուրդների հայր» հորջորջվող Ստալինի կառավարման ժամանակաշրջանում զուտ հայրենասիրական մղումները ոչ միայն դատապարտելի էին, այլև պատժի ենթակա, ու դրա համար մարդկանց խմբերով կարող էին աքսորել, կտտանքների ենթարկել ու նույնիսկ գնդակահարության միջոցով զրկել կյանքից։

Իսկ այդ դեպքում ի՞նչ նկատի ունի Փաշինյանը «ստալինյան հայրենասիրություն» ասելով։ Նա հենց իր խոսքում բացում է կծիկը՝ նշելով «կայսերական մտածելակերպի» մասին։ Ու մեկ անգամ չէ, որ նա նման միտք է արտահայտում։ Այսինքն, Խորհրդային Միությունը կամ Ռուսաստանն է, որ մեզ մղել է հայրենասիրական դաշտ, որպեսզի մենք իբր բարձրացնենք մեր ազգային խնդիրները, իսկ կայսրությունն էլ դա ծառայեցնի իր արտաքին քաղաքական նպատակներին։ Ըստ փաշինյանական տրամաբանության, դրա պատճառով է, որ մինչև հիմա մարդիկ խոսում են իրենց արմատների, կորցրած հայրենիքի մասին ու հայտարարում են, թե վանեցի են, մշեցի են և այլն։ Բայց սա նույնպես կեղծ թեզ է և ակնհայտ մանիպուլյացիայի դրսևորում։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031