Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. Մենք ինչպես միշտ վազում ենք կատարելու մեր վրա դրված պահանջները, իսկ Ադրբեջանում հայատյացությունը նոր ինստիտուցիոնալ արմատներ է գցում

Մարտ 28,2026 11:25 Share

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայհոյանքը, վիրավորանքը և ատելության խոսքը քաղաքական խոսույթ դարձրած իշխանությունը «պայքարում» է դրա դեմ:

Արդարադատության նախարարությունը շրջանառում է մի նախագիծ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ատելության խոսք տարածելու համար։ Մասնավորապես անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք հնչեցնելը, կամ այնպիսի վարքագիծ դրսևորելը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով տուգանվելու է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։

Անձը կամ անձանց խումբը, որոնց նկատմամբ հնչեցվել է ատելության խոսք կամ դրսևորվել է ատելության վարքագիծ, կարող է դիմել դատարան`պահանջելու ԶԼՄ-ից հեռացնել այդ ատելության խոսքը, ներողություն կամ ոչ նյութական վնասի հատուցում։

Գրանցված դոմեյնով կայքերին և ԶԼՄ-երին պարտադրվելու է երեք օրվա ընթացքում հեռացնել նյութը, իսկ չհեռացնելու դեպքում տուգանել երկու միլիոն դրամով։

Սա կարելի է համարել ատելության խոսքի տարածման դեմ իրավական կանխարգելող մեխանիզմ, սակայն հակաժողովրդավարական կամ կեղծ ժողովրդավարական երկրում, ինչպիսին Հայաստանն է հիմա, իշխանությունը սա օգտագործելու է ընդդիմության և մրցակիցների դեմ։

Բայց ամենակարևորը՝ թուրքերին և ադրբեջանցիներին թիրախավորելը, նրանց մասին խոսելը այսուհետև հետապնդվելու է, իսկ վարչապետը կամ ՔՊ-ական որևէ մեկը, որը ատելության խոսք է տարածում հայկական էթնիկ խմբի նկատմամբ՝ օրինակ` արցախցիների, հաստատ չի տուգանվելու։ Ավելորդ է խոսել այն մասին, որ դա կարող են անել ֆեյքերի միջոցով:

Եթե հիշում եք, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պայմանագրի 8-րդ հոդվածով սահմանվում էր, որ «Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։

Այս պարտավորությունը կատարելու համար կողմերը (ավելի ճիշտ կլինի ասել միայն մեկ կողմը` Հայաստանը) պետք է ներպետական իրավական երաշխիքներ ապահովեն, որից մեկը հենց այս նախագիծն է։ Բայց մենք ինչպես միշտ վազում ենք կատարելու մեր վրա դրված պահանջները, իսկ Ադրբեջանում հայատյացությունը նոր ինստիտուցիոնալ արմատներ է գցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031