Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ նրանից՝ ներքաղաքական ինչ հորձանուտով է անցել ՀՀ-ն, ՀՀԿ-ի պայքարի հիմքում հիմնադիր հայրերի սկզբունքներն են»․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 28,2026 13:26 Share

«Այսօր ավելի քան երբևէ Աշոտ Նավասարդյանի, նրա գաղափարակից ընկերների դերն ու նշանակությունը շատ ավելի մեծ է՝ հատկապես, որ անկախության գաղափարախոսությունը, հասկացությունն իշխանությունն ամեն ինչ անում է արժեզրկելու համար»,- Եռաբլուր պանթեոնում ՀՀԿ ԳՄ-ի և ակտիվի՝ ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 76-րդ տարեդարձի առթիվ այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։

Նա մտահոգություն հայտնեց՝ իշխանությունը փորձում է անկախ պետականությունը լրիվ այլ համատեքստում կարևորել կամ արժևորել, որը որևէ առնչություն չունի իրական արժեհամակարգային իմաստի հետ, որը եղել է Երրորդ Հանրապետության հիմնադրումից ի վեր»։

Հարցին՝ որքանո՞վ է այսօր ազգայինը պահպանվում ՀՀ-ում, պատգամավորն այսպես պատասխանեց․ «Հատկապես մեր երկրների համար, որը շրջապատված է իր դեմ թշնամաբար տրամադրված երկրներով, ազգային գաղափարախոսությունը շատ ավելի մեծ դեր ու նշանակություն ունի այս դեպքում ազգապահպանման տեսանկյունից՝ մշակույթ, կրոն, արժեքներ, որոնք հազարամյակներ պահել ու հասցրել են մեզ այս հանգրվանին։ Անկախ այն հանգամանքից, թե տարբեր տասնամյակների ընթացքում ներքաղաքական ինչ հորձանուտով է անցել ՀՀ-ն, ՀՀԿ-ն մշտապես փորձել է այն մոտեցումները, որոնք դրված են եղել նրա հիմնադիր հայրերի սկզբունքով, միշտ էլ փորձել է պահպանել։ Այսօր էլ ՀՀԿ-ի պայքարի հիմքում այդ մոտեցումներն են։ Եթե այդ մոտեցումներով չշարժվենք, ՀՀ-ի անկումն անխուսափելի է լինելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031