«Աշոտ Նավասարդյանը ծնվել, մեծացել և կայացել էր մի միջավայրում, որը կարելի է համարել հայ ժողովրդի զարթոնքի տարիներ։ Այդ ընթացքում հասարակության մեծ զանգվածի մեջ մի փոքրիկ խումբ առաջացավ, որն ավելի կարևորում էր ազգային մնայուն արժեքները, քան այն, ինչով հասարակությունն իր մեծամասնությամբ այդ տարիներին ապրում էր»,- Եռաբլուր պանթեոնում ՀՀԿ ԳՄ-ի և ակտիվի՝ ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 76-րդ տարեդարձի առթիվ այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Նավասարդյանի գաղափարակից ընկեր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Նա պատմեց՝ Աշոտ Նավասարդյանի երիտասարդության տարիներին իր գաղափարները դրսևորվեցին կյանքում, որի արդյունքում պետության անվտանգության մարմինների կողմից դատապարտվեց, երկար ժամանակ եղավ կալանավայրերում, բայց չկոտրվեց կալանավայրում․ «Երբ եկավ արդեն բացահայտ գործելու ժամանակը, ինքը ստեղծեց երկու կառույց, որոնցից յուրաքանչյուրն իր ժամանակի համար ամենապահանջվածն էր։ Առաջինը՝ անկախության բանակն էր, որն այդ տարիներին թերևս ամենապահանջվածն էր մեր պետության ու ազգի համար և երկրորդը ՀՀԿ-ն էր, որն առաջին գրանցված կուսակցությունն է ՀՀ-ում։ Համոզված եմ՝ կանցնեն տարիներ, ինչպես այսօր մեր սերունդն է դաստիարակվում մեր ազգային-ազատագրական պայքարի, արցախյան ազատագրական պայքարի հերոսներով՝ սուլթանական Թուրքիայի տարիներին, մեր մյուս սերունդները ևս կունենան հնարավորություն դաստիարակվելու այդ արժեքներով։ Համարում եմ, որ այդ ամենը երբեք չի կորչում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































