Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Աշոտ Նավասարդյանի անկախության գաղափարին մեծ վտանգ է սպառնում»․ Էդուարդ Շարմազանով

Մարտ 28,2026 15:00 Share

«Աշոտ Նավասարդյանն իր կենսագրությամբ, պայքարով անկախության խորհրդանիշն էր։ Նա դպրոցական տարիներից զինվորագրվեց անկախության համար պայքարին։ 12 տարուց ավել անցկացրեց խորհրդային գուլագներում և չընկճվեց, պայքարեց և ՀՀԿ-ական նոր սերնդին թողեց անկախության ու ազգային պետականության գաղափարը»,-Եռաբլուր պանթեոնում ՀՀԿ ԳՄ-ի և ակտիվի՝ ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 76-րդ տարեդարձի առթիվ այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ասաց՝ Աշոտ Նավասարդյանին անձամբ չի ճանաչել, առիթ չի ունեցել նրա հետ շփվելու, բայց նա իրենց համար միշտ ողջ է, նրա գաղափարները՝ կենդանի․ «Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ»։

Էդուարդ Շարմազանովն ընդունեց, որ այժմ ազգի մի հատված ընկճված է և դա բնական համարեց․ «Ես, որ ասեմ՝ չենք ընկճվում, կհավատա՞ք։ Մարդ ենք, կարող ենք ընկնել էլ, կանգնել էլ, կարևորը՝ չսողանք։ Այսօր ողջ ազգի ազգային հատվածը ընկած է։ Աշոտ Նավասարդյանի անկախության գաղափարին մեծ վտանգ է սպառնում։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի մասին հռչակագիր է, եթե ուզում են նոր սահմանադրություն գրեն, բերեն՝ Ադրբեջանից բերված, որտեղ Անկախության հռչակագիրը չկա, իհարկե, մարտահրավեր է։ Մենք այսօր անկախ ՀՀ-ում չենք ապրում, այլ ավելի շատ ապրում ենք կոլաբորացիոնիստական ռեժիմի կառավարման շրջանում։ Եթե ՀՀ-ի իշխանությունը վախենում է խոսել Արցախ վերադարձի իրավունքից, Արարատի վերածննդի խորհրդից, եթե ՀՀ-ի ռեժիմը առհասարակ վախենում է խոսել էթնիկ զտումից, էդ ձևի անկախ պետություն տեսե՞լ եք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031