«Այս ընտրությունը պարզ, քաղաքական ընտրություն չէ, սա գոյաբանական հարց է»,-անդրադառնալով հունիսի 7-ի ընտրություններին՝ Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի անդամները, դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեցին ՀՀ Կոտայքի մարզի բնակիչների հետ։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ վստահեցրեց՝ մենք ուզում ենք ունենալ խաղաղ երկիր․ «Եվ լինելու է խաղաղ երկիր իշխանափոխությունից հետո։ Մեր երկիրը լինելու է անվտանգ, մեր պետությունը լինելու է մրցունակ, իսկ ժողովուրդն էլ արժանապատիվ ապրելու է ՀՀ-ում»։
«Հայաստան» խմբակցության պատգմավոր Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Եթե ընտրությունները մեզ համար վերածում են հայրենի Սահմանադրությանն այո կամ ոչ ասելու հանրաքվեի, կարծում եմ՝ շատ պարզ է, որ բոլորով պետք է մասնակցենք այդ ընտրություններին ու այդ՝ Ալիևի համար կարված Սահմանադրությանը բոլորով պետք է «ոչ» ասենք»։
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































