Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահաստատվել է Հայաստանի և Հունգարիայի միջև փոխշահավետ համագործակցության ներուժի լիարժեք բացահայտման նպատակով անհրաժեշտ ջանքեր գործադրելու փոխադարձ պատրաստակամությունը

Մարտ 28,2026 18:28 Share

Կայացել է Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Միջկառավարական հանձնաժողովը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի պետքարտուղար Տրիստան Ազբեյը:

Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում ներկայացվել են երկու երկրների տնտեսական հնարավորությունները: Կողմերը հանգամանալից քննարկումներ են ունեցել առևտրատնտեսական, էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթական և մշակութային ոլորտներին առնչվող առանցքային հարցերի շուրջ: Կառուցողական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա քայլերը՝ համագործակցային ծրագրերի իրականացման և ոլորտային համագործակցության ընդլայնման միտումով:

Երկուստեք վերահաստատվել է Հայաստանի և Հունգարիայի միջև փոխշահավետ համագործակցության ներուժի լիարժեք բացահայտման նպատակով անհրաժեշտ ջանքեր գործադրելու փոխադարձ պատրաստակամությունը:

Նիստի արդյունքներով ստորագրվել են միջկառավարական հանձնաժողովի կանոնակարգն ու անդրանիկ նիստի արձանագրությունը:

Նույն օրը արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն աշխատանքային քննարկում է ունեցել արտաքին գործերի և առևտրի պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների դրական ընթացքը, կարևորվել է քաղաքական երկխոսության կայուն շարունակականությունը, համատեղ ջանքերով ոլորտային համագործակցության զարգացումն ու միջմարդկային կապերի հետագա խթանումը: Նախարարի տեղակալ Կոստանյանը բարձր է գնահատել «Hungary Helps» ծրագրով Հայաստանին տրամադրվող թիրախային աջակցությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031