Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե քաղաքացիներն ակտիվ մասնակցեն ընտրություններին, անհնար է՝ ՔՊ-ն 70 տոկոս ունենա»․ Քրիստինե Վարդանյան

Մարտ 28,2026 22:02 Share

«Ամեն տեղ կանգնում, ասում են՝ իրենք 70 տոկոս ունեցող ուժ են։ 70 տոկոս ունեցող ուժը սեփական ժողովրդին պատերազմով չի վախեցնում։ Դա ծայրահեղ քայլ է, որը ՔՊ-ն անում է ստիպված, քանի որ գիտի՝ միակ շանսը 70 տոկոս հավաքելու այն է, որ ընտրությունները լինեն իրենց ավտոբուսի մեջ․ ուրիշ հնարավորություն չունեն»,-Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ըստ պատգամավորի՝ դա անում են, որ հուսահատություն առաջացնեն ժողովրդի մեջ, և մարդիկ  չմասնակցեն ընտրություններին․ «Գիտեն՝ եթե քաղաքացիները մասնակցեն, անհնար է, որ իրենք ունենան 70 տոկոս, մեծ մասնակցության դեպքում անհնար է, որ ընդհանրապես ունենան մեծամասնություն»։

Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ այս իշխանության առաջարկածի այլընտրանքը կա․ «Այլընտրանքը իսկապես խաղաղությունն է, ոչ թե այս քաոսը և Ալիևի՝ տրամադրությունից կախված լինելը, այլ խաղաղությունը։ Երբ երկիրը ղեկավարում է երկիրը պաշտպանելու պատրաստ թիմ, պատերազմի հնարավորությունը ոչ թե ավելանում է, այլ նվազում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031