Կարմիր Գիծ տելեգրամյան ալիքը գրում է․
Մեր ձեռքի տակ են հայտնվել կադրեր, թե ինչպես է Հայկ Կոնջորյանի վարորդը ձևանում ՔՊ աջակից ու Նիկոլ Փաշինյանից ստանում ՔՊ բուկլետ-քարտեզը։
Հայկ Կոնջորյանը շեֆին իբր լավություն է ուզում արած լինի՝ հաճոյանալով Փաշինյանին ու կարգադրելով իր վարորդին ձևանալ հասարակ քաղաքացի` հասարակական տրանսպորտում՝ հանդես գալով պատահական ուղևորի դերում։
Վերջին շրջանում քաղաքացիների կողմից համընդհանուր մերժումն ու վատ վերաբերմունքը, ըստ երևույթին, ստիպել են, որ իշխանականները անցնեն կեղծ աջակիցների բեմադրության։
Առավոտյան էլ Հրապարակը գրել էր, որ Փաշինյանի թիկնազորը Շենգավիթում ամենագնացներով տատիներ էր բերում հանդիպման վայրեր՝ նրան համբուրելու և աջակցության ֆեյք տեսարաններ բեմադրելու համար։
Ստացվում է՝ իրական աջակցություն գոյություն չունի, և այն սկսում են բեմադրել։


















































