Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ամերիկյան համալսարանը դասերն այսօր հեռավար է անցկացնելու՝ Արևմտյան Ասիայի ամերիկյան համալսարանները թիրախավորելու մասին ԻՀՊԿ սպառնալիքից հետո»

Մարտ 30,2026 11:10 Share

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Հայաստանի ամերիկյան համալսարանը դասերն այսօր հեռավար է անցկացնելու՝ Արևմտյան Ասիայի ամերիկյան համալսարանները թիրախավորելու մասին ԻՀՊԿ սպառնալիքից հետո:

«Սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն  հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա», – նշել են համալսարանից։

Երեկ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում Տեխնոլոգիայի ու գիտության և Սպահանի Տեխնոլոգիայի համալսարաններին, ինչից հետո ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել իսրայելական և Արևմտյան Ասիայում ամերիկյան համալսարանները։

📍Հայտարարվել է, որ թիրախավորվելու է երկու համալսարան, և եթե ԱՄՆ-ն ցանկանում է, որ այս փուլում այլ համալսարաններ չթիրախավորվեն, ապա պետք մինչև մարտի 30-ը ժամը 12:00 (Երևանի ժամանակով՝ 12:30)  դատապարտի իրանական համալսարանների վրա հարձակումը։ Իսկ որպեսզի համալսարանները հետագայում ևս չթիրախավորվեն, ապա պետք է կանխի Իրանի գիտահետազոտական կենտրոնների վրա Իսրայելի հարձակումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031