Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնի Ռոստովում շուրջ 1500 մարդ է դուրս եկել ցույցի՝ ի պաշտպանություն Հայ Եկեղեցու

Մարտ 30,2026 12:33 Share

News. Դոնի Ռոստովում բազմամարդ հավաք է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Ինչպես հայտնում է «Վզգլյադ»-ը, միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 մարդ։

Սուրբ Խաչ եկեղեցու վանահայր Տեր Հարություն քահանա Տերտերյանը նշել է, որ հայ համայնքի ներկայացուցիչներն ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ներկա իրավիճակը բնորոշելով որպես ճնշում եկեղեցական կառույցների նկատմամբ։ Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ՀԱԵ հոգևորականության համար չափազանց կարևոր է զորակցություն հայտնել հավատացյալներին։

«Կարելի է վստահորեն ասել, որ Հայ առաքելական եկեղեցուն ուղղված աջակցության հանրահավաքը հաջողված էր։ Նշանակալի է նաև, որ այն տեղի է ունեցել Ծաղկազարդի օրը»,- նշել է Տեր Հարությունը։

Հոգևորականը նաև հիշեցրել է Հայաստանում 4 արքեպիսկոպոսների ձերբակալության մասին։ «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, որտեղ 4 արքեպիսկոպոսներ են ձերբակալվել, հնարավոր չէ այլ կերպ անվանել, քան իշխանությունների կողմից ճնշում»,— հայտարարել է նա։ Տերտերյանն առանձնահատուկ ընդգծել է, որ միջոցառումն անցել է առանց քաղաքական կարգախոսների։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ծխականների համար կարևոր էր հասցնել հոգևորականության դիրքորոշումը և ցուցադրել աջակցությունը։

«Յուրաքանչյուր ելույթ ունեցող իր աջակցությունն է հայտնել Հայաստանի շարքային քաղաքացիներին և Հայ առաքելական եկեղեցու բոլոր հետևորդներին»,— հավելել է նա։ Կազմակերպիչները ակցիայի մասնակիցների թիվը գնահատել են առնվազն 1,5 հազար մարդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031