Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կորցնում ենք պետությունը, կորցնում ենք մեր հայրենիքը. դրանից չխոսե՞նք։ Չասե՞նք, որ պետք է պայքարել և թույլ չտալ դա. Մարուքյան

Մարտ 30,2026 14:23 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է։
Իսկ դա բերելու է նրան, որ մենք բոլորս այստեղ պարզապես ապրելու հնարավորություն կունենանք, բայց ոչ տան տիրոջ կարգավիճակով։

Փաշինյանն ասում է՝ մոռացեք, մի հիշեք, դա տաբու է, մինչդեռ Ադրբեջանը կեղծ հիշողություն է ձևավորում։

Մեզ ասում են՝ երբ խոսում ենք այն մասին, որ մեծ թվով ադրբեջանցիներ գալու են և ապրեն Հայաստանում, դրանով վախ ենք սերմանում։ Իբր պետք է միայն լավ բաներից խոսենք, որպեսզի մեզ ընտրեն։ Օրինակ՝ ասենք, թե թոշակները կդարձնենք 60 հազար դոլար…

Մենք կորցնում ենք պետությունը, կորցնում ենք մեր հայրենիքը. դրանից չխոսե՞նք։ Չասե՞նք, որ պետք է պայքարել և թույլ չտալ դա։

Սրանք սովորական ընտրություններ չեն, սա սովորական իրավիճակ չէ։
Մարդը փաստացի ասում է՝ դուք պետք է լինեք անասուն, որովհետև անասունն է, որ հիշողություն չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031