ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել են Հայաստան-Լիտվա միջխորհրդարանական հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է երկկողմ համագործակցությունը միջազգային հարթակներում: Այնուամենայնիվ, Արման Եղոյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում գործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացով: Արման Եղոյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից, խոսել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացից՝ այդ հարցում արժեւորելով Լիտվայի աջակցությունը:
«Հայաստանը կարեւոր երկիր է Լիտվայի համար: Մենք ունենք պատմական ընդհանրություններ»,- շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ասել է Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Ռեմիգիյուս Մոտուզասը եւս կարեւորել է երկկողմ գործակցության խորացումը:
Կարդացեք նաև
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
ԱԺ


















































