⚠️ ԶԳՈՒՇԱՑԵՔ. Պետք չէ օտար iCloud հաշիվները մուտքարգրել Ձեր բջջային հեռախոսներում
⏺Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) տարբեր պատրվակներով Ձեզ առաջարկվում է Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ։
Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝
▪️ հեռահար արգելափակել Ձեր բջջային հեռախոսը
▪️ զրկել Ձեզ սարքի հասանելիությունից
▪️ պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն
Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝ 👇
Կարդացեք նաև
▫️ Երբեք մի մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները Ձեր բջջային հեռախոսում
▫️ Երբեք մի կատարեք տեխնիկական քայլեր Ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով
▫️ Երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ Ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց
⚠️ Հիշեք՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ Ձեր սարքին կամ անձնական տվյալներին։
🛡️ Եղեք զգոն և պաշտպանեք Ձեր անձնական տվյալները:
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


















































