Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրանաշենը հանձնելու դեպքում Ադրբեջանը պահանջելու է ճանապարհ դեպի իր՝ նախիջևանյան էքսկլավ․ Միհրան Շահզադեյան

Մարտ 30,2026 18:44 Share

«Ալմաթայի հռչակագիրը չի կարող որևէ մեկի համար հիմք լինել լեգիտիմացնելու տարածքային զիջումները։ Փաշինյանը, նրա հովանավորները և աջակիցները պնդում են, թե իբր Ալմաթայի հռչակագրով խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվում են՝ որպես նոր, անկախ պետությունների սահմաններ։

Հռչակագրում, սակայն, ոչ մի նախադասություն չկա այդ մասին։ Այս հռչակագիրը չի կարող լինել տարածքների և սահմանների որոշման միակ իրավական հիմքը։ Դրա իրավական նշանակությունն այն է, որ կողմերը հայտարարել են ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին միանալու մասին, որը կնքվել էր դեկտեմբերի 8-ին, որում տարածքների և սահմանների մասին բացառապես նույնն է գրված, ինչ Ալմաթայի հռչակագրում»,- «ՀՀ անվտանգային, պաշտպանական և իրավական ոլորտների մարտահրավերներն ու սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ
վստահեցրեց պրոֆեսոր, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանը։

Նա նշեց՝ անկլավների մասին հիշատակում չեք գտնի ոչ ԽՍՀՄ սահմանադրության մեջ, ոչ խորհրդային հանրապետությունների սահմանադրություններում, ոչ էլ որևէ այլ իրավական փաստաթղթերում․ «Ուստի խոսել Տիգրանաշենի մասին՝ որպես անկլավի, դա կամ իրավական անգրագիտության վկայություն է, կամ, որ ավելի հավանական է՝ քաղաքական նպատակներով մանիպուլյացիայի փորձ։ Ավելորդ է ասել, թե ինչ ռազմավարական նշանակություն ունի այն ճանապարհը, որն անցնում է այդ տարածքով։ Հաշվի առեք այն հանգամանքը, որ Տիգրանաշենը հանձնելու դեպքում Ադրբեջանը սերվիտուտի իրավունքով պահանջելու է ճանապարհ հատկացնել դեպի Ադրբեջանի՝ նախիջևանյան էքսկլավը, որը, անկասկած, նա կփորձի դարձնել արտատարածքային։ Չի բացառվում նաև այնտեղ ադրբեջանաթուրքական ռազմաբազայի ստեղծումը»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031