Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն դեղին «զնաչոկ» չէ, մեր հայրենիքն է»․ Արման Աբովյան

Մարտ 30,2026 19:25 Share

«Ունենք իշխանությունը, որի նպատակը վերարտադրվելն է, և իրենց միևնույն է՝ այդ վերարտադրության ընթացքում երկիրը կմնա՞, թե՞ չի մնա։ Պետությունն իրենք դիտարկում են՝ լավագույն դեպքում որպես աշխատելու տեղ, պրեմիա ստանալու, լուրջ դեմքով խոսելու տեղ»,- «ՀՀ անվտանգային, պաշտպանական և իրավական ոլորտների մարտահրավերներն ու սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։

Ըստ նրա՝ հնարավոր չէ ձևավորել անվտանգային հարցերի լուծումները և եղանակները, եթե երաշխավորված խաղաղության դաշտում չենք․ «Նկատե՞լ եք, որ վերջին ժամանակաշրջանում իշխանությունը կատաղի հերքում է երաշխավորված խաղաղության կոնցեպտը։ Ճղում է իրեն, պատեպատ է տալիս, ասում՝ ոչ, երաշխավորված խաղաղությունը լավ բան չէ, օձիք է մարդու վզին։ Ո՞ւմ է ձեռնտու, որ ՀՀ-ում լինի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ, որն այսօր է, որը չի կարող թևակոխել երաշխավորված խաղաղության փուլ։ Միայն այն պետություններին, որոնք ունեն հավակնություններ ՀՀ-ի հանդեպ։ Եթե ՀՀ-ում գոյություն ունի գեթ մեկ քաղաքական ուժ, մարդ, որը դեմ է, որ մեր երեխաների անվտանգությունը լինի երաշխավորված, ուրեմն այդ քաղաքական ուժը չի պաշտպանում ՀՀ-ի շահերը, այլ սպասարկում է այն պետությունների շահերը, որոնց գործունեությունը միտված է ՀՀ-ի կազմաքանդմանը։ ՀՀ-ն դեղին «զնաչոկ» չէ, ՀՀ-ն մեր հայրենիքն է, իսկ մեր հայրենիքը և ՀՀ-ն ոչ մի բանով չի կարելի իրար հակադրել»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031