Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությանը հաջողվում է ջրել ընդդիմության օրակարգերը․ Սողոմոնյան

Մարտ 30,2026 19:07 Share

«Բոլորն ուզում են երաշխավորված խաղաղությունը, շատերը հասկանում են, որ այդ խաղաղությունը մուրալով չի լինելու, հասկանում են՝ դրա համար ջանք ու զոհողություն է պետք, բայց նաև մի վերապահումով, որ իրենցից որևէ մեկը դրա մեջ պիտի չլինի։ Քչերն են պատրաստ այդ հարցում ունենալ սեփական ներդրումը, իրենց ենթարկել ռիսկերի ու դուրս գալ կոմֆորտ վիճակից»,- այսօր «Կյանքը հունիսի 7-ից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաքվե» ազգային-քաղաքական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Ըստ նրա՝ իշխանությունները գործում են ոչ ավանդական, ոչ գծային կանոններով՝ ի տարբերություն ընդդիմության․ «Այո՛, մենք փորձում ենք ստանդարտ վերաբերել իրավիճակներին, և եթե հարցը այն էր՝ ինչ երկիր ենք ունենալու հունիսի 8-ին, կանխատեսում անելը բարդ է, այն առումով, որ այս ընտրությունների պարագայում մեզ ասում էին՝ ռացիոնալ ընտրություններ են լինելու, պետք է աշխատել առանձին սեգմենտների, տրամադրությունների հետ կապված։ Երբեմն նույնիսկ հաջողվում է օրակարգ այդ առումով գեներացնել, բայց քանի որ իշխանության ձեռքին շատ լծակներ կան, կարողանում են ջրել այդ ամեն ինչը»։

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ եթե հունիսի 7-ին հաղթի գործող վարչախումբը, դրանից հետո ամեն ինչ անելու են՝ որակական մեծամասնություն ունենան ԱԺ-ում ու սկսեն աննախադեպ մարդաորս ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։ Ըստ Սողոմոնյանի՝ հիմիկվանից ընդդիմությունն իր նախընտրական ցուցակները կազմելիս պետք է ցուցակներում ներգրավի ձիգ մարդկանց․ «Գործող ԱԺ-ի պարագայում նման երևույթների ականատես եղանք, մարդաորսությունը հաջողվեց»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031