«Ազատություն». Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նախքան այն կխոցվեր Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից, տեղեկացնում է Թուրքիայի ՊՆ-ն:
Սա արդեն չորրորդ նմանատիպ միջադեպն է ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի մեկնարկից ի վեր։
Ավելի վաղ այս ամսվա ընթացքում ՆԱՏՕ-ի համակարգերը երեք անգամ խոցել էին այլ հրթիռներ, ինչից հետո Անկարան բողոք էր ներկայացրել և նախազգուշացրել Թեհրանին։ Իրանը նախորդ երեք դեպքերին իր առնչությունը հերքել էր և առաջարկել Անկարային ստեղծել համատեղ հետաքննություն։
Նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են։


















































