Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավաբանորեն ՀՀ-ում որևէ անկլավ գոյություն չունի»․ Վարդան Պողոսյան

Մարտ 30,2026 19:45 Share
vardan poghosyan

«Ոչ Ալմաթայի հռչակագիրը, ոչ էլ 1991-ի Բելովեժյան համաձայնագիրը որևէ խոսք չեն ասում հանրապետությունների միջև սահմանների ճանաչման մասին։ Խոսքը տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչման մասին է, որը բացարձակ կապ չունի, թե սահմաններն ինչպես են գծված»,- «ՀՀ անվտանգային, պաշտպանական և իրավական ոլորտների մարտահրավերներն ու սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։

Հղում կատարելով տավուշյան դեպքերին՝ նա ասաց․ «Երբ հայտնի տավուշյան դեպքերը տեղի ունեցան, և Փաշինյանը հանձնեց ՀՀ-ի ինքնիշխան տարածքները Ադրբեջանին՝ Տավուշի մարզում, ես բարձրացրի հարցը՝ ասացի՝ կա արդեն իսկ իրավական հիմք, ԽՍՀՄ տարածքի իրավական հիմքը արդեն առկա է։ Էդ սահմաններն արդեն իսկ ոչ միայն սահմանազատվել են, այլև սահմանագծվել են, դրանք կան։ Որոշ տեղերում են միայն, որ սահմանային նշանները փոխվել, վերացվել էին, բայց փոքր մաս էին կազմում գրեթե 2000 կմ սահմանի կտրվածքով։ Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարություն արեց, որ 1988 թվականի հունվարի 12-ի արձանագրությունը իրավական հիմք չունի, քանի որ միայն կառավարությունների միջև էր կնքված և հաստատված չէր խորհրդարանների կողմից։

Ասացի՝ 1977-ի սահմանադրությամբ, 1988-ի սահմանադրությամբ, 1978-ի՝ Ադրբեջանի ՀԽՍՀ սահմանադրությամբ՝ այդ հարցերը արդեն տեղափոխված են նախարարների խորհրդին։ Բայց այսօրվա ՀՀ իշխանություններն ասում են, որ մենք պետք է գլխավոր շտաբի 1974 կամ 1976 թվականի քարտեզներով առաջ շարժվենք, որտեղ այդ տարածքները ՀՀ-ի տարածքներ չեն նշագրված»։

Վարդան Պողոսյանը, հղում կատարելով նաև ՀՀ օրենսդրությանը, նշեց․ «Ի վերջո, ունենք օրենք ՀՀ վարչատարածքային բաժանման մասին, որտեղ, եթե անգամ լապտերով էլ ման գաք, որևէ անկլավ չեք հայտնաբերի։ Բոլոր այն տարածքները, որոնք նախկինում համարվել են անկլավ, մտել են այս կամ այն համայնքի վարչատարածքային միավորի մեջ, և 1994-ից սկսած ՀՀ-ի և՛ միջազգային պայմանագրերով, և՛ ՀՀ ներքին օրենսդրությամբ՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որևէ անկլավ ՀՀ-ում գոյություն չունի։ Բայց մեր իշխանություններն ասում են՝ 1991-ից իբր թե ճանաչել ենք Ադրբեջանի հետ ինչ-որ բաներ, և մենք պետք է դեռ որոշենք՝ անկլավներ կան, թե՞ ոչ։ Իրավաբանորեն ակնկալիքներ չկան, եթե դու դա դարձնում ես բանակցությունների առարկա և չես էլ թաքցնում, որ պատրաստվում ես փոխանակել, դրանով նորից ոտնահարում ես քո երկրի ու ժողովրդի շահերը։ Ունենք այսպիսի իշխանություն։ Առանց իշխանափոխության ՀՀ-ն գնում է կործանման, և այս ընտրություններն իրականում Հայաստանի և չՀայաստանի միջև ընտրության հարց է։ Կամ լինելու է ինքնիշխան Հայաստան, կամ Հայաստանը կամաց-կամաց դառնալու է թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդը»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031