Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 13։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի 3-րդ հարկի տանիքից քաղաքացին վայր է ընկել և տեղում մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանը։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Ռավինդար Սինգհն է, ով մասնակցում էր «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի կողմից Աշոտաբերդ թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքներին։
Կարդացեք նաև
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































