Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալմաթայի հռչակագիրը դատարկ փաստաթուղթ է, այն չունի քարտեզային որևէ նկարագիր»․ Սուրեն Սուրենյանց

Մարտ 30,2026 20:40 Share

«Նիկոլ Փաշինյանը պիտակավորում է ամբողջ ընդդիմությանը «պատերազմի կուսակցություն» անունով։ Իր ներկայացրած մոդելը պատմագիտական, քաղաքագիտական առումով որևէ կապ չունի խաղաղության հետ։ Ակնհայտ է, որ խաղաղության մասին ընդհանրապես զրույց չկա, քանի որ շարունակվում են Բաքվում պահվել երկու տասնյակից ավել հայ ռազմագերիներ։ Խաղաղության ռեժիմը նման իրավիճակ չի ենթադրում»,-«ՀՀ անվտանգային, պաշտպանական և իրավական ոլորտների մարտահրավերներն ու սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նաև փաստեց՝ ՀՀ-ի 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ․ «Նիկոլ Փաշինյանը բլեֆ է անում, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացում այդ բոլոր հարցերը կլուծվեն՝ վկայակոչելով Ալմաթայի հռչակագիրը։ Ալմաթայի հռչակագիրը դատարկ փաստաթուղթ է, դա հռչակագիր է, որը չունի քարտեզային որևէ նկարագիր։ Դա ավելի շատ ԽՍՀՄ փլուզումն արձանագրող և նոր կազմակերպության ստեղծման մասին ինչ-որ հռչակագիր է»։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ այժմ շատ վտանգավոր գործընթացում ենք․ «Նիկոլ Փաշինյանի գերնպատակը նույնիսկ խաղաղության պայմանագիրը չէ, նա շատ ավելի արկածախնդիր պլանների մեջ է․ երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելն է, մնացած ամենն ածանցյալ է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս է բերում, բայց ակնհայտորեն ոչ թե արևմուտք տանելու համար, այլ թուրք-ադրբեջանական աքցանի մեջ դնելու համար»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031