«Նիկոլ Փաշինյանը բացի հայ ժողովրդին երկար ժամանակ պատերազմով շանտաժ անելուց, ըստ էության զբաղվում է նաև սադրանքներով»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում՝ մեկնաբանելով երեկ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հավատացյալների հետ տեղի ունեցած միջադեպը։
«Տոնի կապակցությամբ եկեղեցում տեղի է ունենում կիրակնօրյա պատարագ։ Լեփ-լեցուն եկեղեցի։ Եվ Նիկոլ Փաշինյանը որոշում է գնալ և մտնել եկեղեցի։ Եվ սա այն դեպքում, երբ ինքը տևական ժամանակ, ակտիվ փուլը երևի մեկ տարի կլինի, որ եկեղեցու դեմ հակաքարոզչություն և հալածանք է սկսել։ Հալածում է Հայ Առաքելական Եկեղեցուն, հոգևորականներին։ Եվ այս մթնոլորտում որոշում է մասնակցել պատարագի՝ ժողովրդի մեջ մտնելով։
Եթե ինքն ուզում էր մտնել եկեղեցի և մասնակցել պատարագի, կարող էր հանգիստ հետևի մասում կանգնել։ Բայց որոշում է խիտ ժողովրդի միջով առաջանալ։ Բնականաբար, հավատավոր ժողովրդի մեջ պետք է ռեակցիա առաջանար։ Եվ շատ-շատերը կարող էին արտահայտել իրենց վերաբերմունքը, ինչը շատերն արեցին։ Ու տեղի ունեցավ այդ միջադեպը։
Նիկոլ Փաշինյանն, ըստ էության իր գործողոություններով սադրեց այդ միջադեպը։ Ինչո՞ւ էր հարկավոր, որ նա մտներ, հասներ մինչև խորան։ Տրամաբանություն չկար։ Ես ուզում եմ հասկանանք, որ այդտեղ տրամաբանություն չկա։ Սկզբից ինքը մտավ հալածյալի, բարի թագավոորի կերպարի մեջ՝ կանխելով, որ ոչ մի բան չանեն; Բայց հենց եկեղեցու բակից ծլկեց, դուրս եկան, գնացին, անմիջապես դրանից հետո ուժայիններին հրահանգեց բիրտ մեթոդների, ուժի կիրառմամբ երկու երիտասարդներին, ինչքան տեղյակ եմ՝ դպրոցահասակ են, բերման ենթարկել։
Կարդացեք նաև
Սա արեց այն բանի համար, որպեսզի վախի մթնոլորտը Հայաստանում ավելի ուժեղ սերմանվի։ Եթե դու այդքան ներողամիտ էիր եկեղեցու ներսում, որ ասացիր ոչ մի բան մի արեք, ինչո՞ւ դրանից հետո որոշեցիր ուժայիններ ուղարկել և այդ մեթոդով այդ երկու երիտասարդներին բերման ենթարկել։ Եթե վտանգ էիք տեսնում, եթե ինչ-որ խախտում էր տեղի ունեցել, եթե կանխարգելելու ինչ-որ բան կար, այդ ժամանակ ձերբակալեիք կամ բերման ենթարկեիք։ Խուսափեցիք, որովհետև լավ հասկացաք, որ այդտեղ կարող է վտանգավոր զարգացումներ տեղի ունենան և իրավիճակը դառնա անկանխատեսելի։
Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում ամեն ինչ անում է, որպեսզի լինի հանրության ուշադրության կենտրոնում նաև այսպիսի սկանդալների, միջադեպերի գնով։ Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են։
Նայենք, նույն Մարտի 1-ի ժամանակ նա դիմում էր նման մեթոդների, սադրանքների։ Պատերազմից հետո, հիշո՞ւմ եք, որ ընդդիմությունը հանրահավաքներ էր անում, ինքը ևս հանրահավաքներ արեց և իր կողմնակիցներին ընդհուպ մոտեցրեց ընդդիմությանը, և հազիվ հնարավոր եղավ կանխել այդ սադրանքը։ Հիշո՞ւմ եք Եռաբլուր այցելությունը, կարծեմ, 2020 թվականի պատերազմի մեկ տարվա կապակցությամբ։ Այսինքն, այդ մարդը սադրանքի վարպետ է»,-ասաց Դերենիկ Մալխասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































