Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 30-ին համայնքի ներկայացուցիչները Թեհրանում այցելել են ռմբակոծութեան հետեւանքով վնասւած հայկական բնակարաններ

Մարտ 30,2026 22:29 Share

«Ալիք». Այսօր` մարտի 30-ի առաւօտեան համայնքի ներկայացուցիչները Թեհրանում այցելել են ռմբակոծութեան հետեւանքով վնասւած հայկական բնակարաններ:

Երկու օր առաջ Մահնազ թաղամասի փողոցներից մէկում տեղի ունեցած ռմբակոծութեան հետեւանքով աւերւած շէնքի հարեւանութեամբ գտնւող Բէյգեանների եւ Շահումեանների բնակարան են այցելել պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ Կենտրոն համայնքի Թ. Հ. Թ. Կենտրոն շտաբի պետ Մհեր Անդրէասեանը։

Բէյգեանների ընտանիքի բնակարանը, գտնւելով պայթիւնի կենտրոնին աւելի մօտ տարածքում, անհամեմատ աւելի խոշոր վնասներ է կրել։ Իսկ Շահումեանների բնակարանի դէպքում ջարդւել են պատուհանների ապակիները: Մինչ այդ երկու բնակարանների դէպքում պատուհանների ապակիները եւս մէկ անգամ ջարդւել էին 12-օրեայ պատերազմի ժամանակ։

Այցի ընթացքում նրանք հետաքրքրւել են ընտանիքների վիճակով եւ քննարկել վնասների փոխհատուցման հետ կապւած հարցեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031