Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու այլընտրանք կա՝ Փաշինյան կամ Կարապետյան»․ Նարեկ Կարապետյան

Մարտ 31,2026 10:25 Share

«Մեր հասարակությունում կա մեծ սպասելիք հանրային միավորման, համախմբման։ Արդեն տարիների պառակտումը խանգարում է մեր հասարակությանը բնականոն զարգանալ, դրա համար որոշեցինք գնալ դաշինքային տրամաբանությամբ այն ուժերի հետ, որոնք նոր են, նոր առաջնորդություն են ներկայացնում Հայաստանում։ Կարծում եմ՝ դա ամենաճիշտ ձևաչափն է ՀՀ-ում որակական նոր փոփոխություններ բերելու համար»,-«Ընտրության Ժամի» տաղավարում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ որոշեցին ձևաչափի փոփոխություն կատարել և դաշինքով մասնակցել ընտրություններին, այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Դիտարկմանը՝ քննարկումներ կան, որ «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում  է իր ձայները տալ այլ քաղաքական ուժի, երեկ «գրազ եկաք»՝  ձեր ձայնը չեք տալու որևէ այլ ուժի, նաև մարդկանց առաջարկեցիք «գրազ գալ», Նարեկ Կարապետյանն արձագանքեց․ «Ես ևս մեկ անգամ ասում եմ՝ յուրաքանչյուրը կարող է «գրազ գալ»։ «Ուժեղ Հայաստանը ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին։ ՀՀ-ին նոր առաջնորդություն է պետք, չի ընտրելու ոչ մեկին ընդդիմությունից, ընտրելու է Սամվել Կարապետյանին։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ գրազ գալ։ ՀՀ-ում նոր առաջնորդություն է լինելու, նոր առաջնորդով ՀՀ-ն հանելու ենք աղքատությունից և ապահովելու երաշխավորված խաղաղություն»։

Նա վստահեցրեց՝ մեր հասարակությունը պետք է լինի որոշողը՝ կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանը․ «Երկու մեծ այլընտրանք կա այսօր։ Եթե ուզում ենք այս անկայուն վիճակը շարունակել, ամեն ինչ նույնը մնա, տարբերակը կա, եթե ուզում ենք վերջապես բերել երեք պատերազմից հետո իրական, երաշխավորված խաղաղություն, նորմալ տնտեսական ծրագիր, մարզերը աղքատությունից հանել, ընտրում ենք Կարապետյանին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031