Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ Բաքվի բանտում խոշտանգվում են հայ մարդիկ, ովքեր ֆինանսավորել են սրանց նմաններին․ «Հրապարակ»

Մարտ 31,2026 11:04 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկինի 60 հասցեում, երեկ ներկա է գտնվել ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էլ անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը հաճախ է խոսում մտավորականների կռացած, կրավորական կեցվածքի, ստրկացած կարգավիճակի մասին:

Նա մեզ հետ զրույցում ասում է․ «Երբ ես խոսում եմ այդ կալիբրի մշակութային գործիչների մասին՝ Հովհաննես Չեքիջյան, Արտավազդ Փելեշյան, Տիգրան Մանսուրյան եւ այլն, որոնց ձայնն աներկբա կարող էր լսելի լինել, օրինակ՝ ռազմագերիների, Արցախի ոչնչացվող ժառանգության հարցում եւ այլն, ինձ ասում են՝ ի՞նչ ես ուզում, ծեր մարդիկ են` թող մեռնեն-գնան, պանթեոնում թաղվեն։ Այսինքն, ես իրավունք ունեմ եզրակացնելու, որ այս մարդկանց կռիվը պանթեոնում թաղվելն է՝ «երկուսը երեքի վրա» է նրանց պայքարը։ Հանուն այդ փոսի, նրանք պատրաստ են բոլոր իշխանությունների համար լաքեյ աշխատել։ Ստրասբուրգում մի առիթով ԵԽԽՎ-ում պետք է ընդունվեր սերբիացի կամավոր Մելիսա Մարկովիչի հակահայ բանաձեւը՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված։ Մեզ հետ միասին, որպեսզի այդ բանաձեւը կյանքի չկոչվի, լոբբինգ էր անում Էմիր Կուստուրիցան՝ լինելով Մարկովիչի հայրենակիցը։ Պատկերացնո՞ւմ եք՝ մենք մեր հույսը դրել էինք մի մարդու վրա, որը հայ չէ, եւ նա մեզ հավասար կռիվ տվեց հակահայ բանաձեւի դեմ։ Այսօր մենք տեսնում ենք, որ նման կալիբրի մշակութային գործիչներ ունենք, սակայն նրանք զրո են։ Ցավոք, ես մտերիմ եմ եղել Արտավազդ Փելեշյանի հետ, նա այսօր մեկ ձայն անգամ չի հանում։ Սրանց մշակութային ժառանգությունը պետք է վառել։ Չի կարող արվեստագետը լինել հոգուց անջատ։ Այս մարդիկ չունեն հոգի, չունեն բարոյականություն, բարոյականությունը չի կարող լինել առանց էմպատիայի, առանց զգացմունքի։ Բաքվի բանտում խոշտանգվում են հայ մարդիկ, ովքեր ֆինանսավորել են սրանց նմաններին»։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031