Լրահոս
Օրվա լրահոսը

Վասիլիս Մարագոսն անդրադարձավ անկախ և փաստահեն լրագրության կարևորությանը՝ շեշտելով լրագրողների դերը վստահելի տեղեկատվություն փոխանցելու գործում

Մարտ 31,2026 13:04 Share

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպել են երկօրյա սեմինար, որը համախմբել էր հայաստանյան մեդիա դաշտը ներկայացնող 11 լրագրողների՝ քննարկելու ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերության օրակարգը և վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն ու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Միջոցառման բացմանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձավ անկախ և փաստահեն լրագրության կարևորությանը՝ շեշտելով նաև լրագրողների դերը մարդկանց միջև շփումների և վիզաների, հանրությանը հետաքրքող այլ թեմաների վերաբերյալ վստահելի և համապարփակ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Նա նշեց, որ նման ձևաչափով հանդիպումները լրագրողներին օգնում են ավելի լավ կողմնորոշվել բարդ և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերում և նպաստում են ԵՄ-ին վերաբերող թեմաների փաստահեն ու հիմնավորված լուսաբանմանը։

Սեմինարի ընթացքում լրագրողները հնարավորություն են ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկելու ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը լրագրողներին ներկայացրեց հակիրճ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ:

ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031