Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ն՝ DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկեր

Մարտ 31,2026 14:36 Share

Արմենպրես. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է ապրիլի 8-ին Երևանում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum (DDF)-ին՝ որպես արդյունաբերական փոխակերպման գործընկեր։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո՝ համախմբելով առաջատար տեղական և միջազգային փորձագետներին, բիզնեսի ղեկավարներին և պետական հատվածի պատասխանատուներին։«Թվային տնտեսությունը հաճախ դիտարկվում է հարթակների և ալգորիթմների տեսանկյունից, սակայն դրա իրական հիմքում այն արդյունաբերական ճյուղերն են, որոնք ապահովում են ժամանակակից տեխնոլոգիաների համար անհրաժեշտ հումքային ռեսուրսները։ ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն»,- ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

DDF26-ի հատուկ հյուրը Լեյմինգ Չենն է՝ Ant International-ի ավագ փոխնախագահն ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենը։

Հիմնական խոսնակներն են Amazon Web Services (AWS) Ձեռնարկությունների տեխնոլոգ Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրկ Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին, Freedom Broker Armenia-ի Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը և այլք։ DDF-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն էլ նշել է․ «Այսօր թվային տնտեսությունը ձևավորվում է ոչ թե առանձին տեխնոլոգիական լուծումների, այլ փոխկապակցված էկոհամակարգերի և պլատֆորմների միջոցով։

Doing Digital Forum-ը Հայաստանը կապում է համաշխարհային տեխնոլոգիական օրակարգին և դիրքավորում որպես համագործակցության կարևոր կամուրջ տարածաշրջանի և աշխարհի տարբեր տնտեսությունների միջև»։

DDF26-ը կքննարկի, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները վերափոխում ֆինանսական համակարգերը, պետական ենթակառուցվածքներն ու իրական տնտեսությունը՝ կենտրոնանալով բաց ֆինանսների, ԱԲ-ի վրա հիմնված ձեռնարկությունների, թվային նույնականացման և համաշխարհային հարթակների ռազմավարությունների վրա: Օրակարգում են նաև տարածաշրջանային ֆինանսական ենթակառուցվածքներին, կարգավորման և նորարարությանն առնչվող հարցեր, և թե ինչպես պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը կարող է խթանել կայուն տնտեսական աճը:Օրակարգը հագեցած է լինելու առանցքային ելույթներով և դինամիկ պանելային քննարկումներով: Ֆորումի բանախոսների շարքում իր մասնագիտական փորձով կկիսվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սադիկ Ազիմովը՝ ներկայացնելով ԶՊՄԿ-ի տեխնոլոգիական վերափոխման հեռանկարը։

2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Freedom Broker-ը՝ ներդրումային գործընկեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031