Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանին դիմավորեցին ծափահարություններով․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նրա դատավարությունը

Մարտ 31,2026 16:17 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը։ Վարդան Ղուկասյանին դատարանի դահլիճում ընդունեցին բուռն ծափահարություններով։

Այսօր ևս շարունակվելու է վկաների հարցաքննությունը․ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը լսել էր այս գործով անցնող երկու ամբաստանյալներին՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին ու գործարար Սևակ Գոմցյանին։

Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթի, գլխավոր ճարտարապետը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ, իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները օգտագործելով՝ գործարար Սևակ Գոմցյանին պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք են պահանջել։

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ, Հենրիկ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ այս գործով, ընդ որում ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանի դահլիճում։

Իսկ գործարար Սևակ Գոմցյանը հայտարարել է, որ երբևէ որևէ շփում չի ունեցել Վարդան Ղուկասյանի հետ, ավելին՝ նրան անձնապես չի ճանաչում։

Դատարանն այսօր լսելու է այլ վկաների։

Դատարանը վկաների հարցաքննության ժամանակ տեսանկարահանում, ուղիղ եթերի հեռարձակումն արգելել է, թույլատրել է միայն ձայնագրություն կատարել, որը լրատվամիջոցները կարող են օգտագործել բոլոր վկաների հարցաքննությունից հետո։

Այսօր ևս դատարանը հիշեցրեց այդ մասին՝ մեկ անգամ եւս շեշտելով միայն ձայնագրություն կատարելու ու այն հետագայում հրապարակելու մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031