Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ուղղակի հիացած եմ. ում հետ հանդիպել եմ՝ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան

Մարտ 31,2026 16:27 Share

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրերս տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը։

Մի հարկի տակ հավաքվել էին պատկառելի կենսագրությամբ, հանրային լուրջ կշիռ ունեցող տարբեր ոլորտների, տարբեր սերունդների հեղինակավոր անձինք, որտեղ կուսակցական պատկանելությունը որևէ նշանակություն չուներ։

Այս նիստին նախորդել էին իմ բազմաթիվ հանդիպումները հանրային, քաղաքական, հասարակական գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որի արդյունքը ծրագրի համակարգող խորհրդի պատկառելի ու սոլիդ կազմն է։

Շատ լավ հասկանալով, որ այժմ նախընտրական փուլ է և նախընտրական ցուցակների կազմավորումը անխուսափելի գործընթաց է՝ ես ուզում եմ այս փուլը սկսել իմ շնորհակալության և երախտիքի խոսքով, որովհետև մեր գործընկերների ճնշող մեծամասնությունն ընդունել է շաբաթներ առաջ իմ հրապարակած այն սկզբունքը, որ պաշտոնը չի կարևոր՝ պետությունն է կարևոր, որ մանդատը չի կարևոր, այլ աշխատանքի արդյունքը։

Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր։

Սա խոսում է թիմային ու անհատական որակների մասին, սա խոսում է թիմի որակի մասին։

Սա հաջողության գրավականն է, քանզի մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն։

Շատ շատերը ի սկզբանե ասել են, որ չեն հավակնում որևէ ցուցակի և որևէ պաշտոնի, շատերն ասել են՝ ինչպես հարմար կգտնեք, որովհետև սա մեկ ընտրության և մեկ օրվա ծրագիր չէ, այլ Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ծրագիր է։

Մենք միասին անցնելու ենք ճանապարհ և վստահաբար հասնելու ենք մեր նպատակին՝ ունենալ երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031