Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը, որն իշխանության դրդմամբ այսպես է կիրառում իրավունքը, հաստատում է մեկ բան․ վախենում է». Արման Թաթոյան

Մարտ 31,2026 21:12 Share

Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ՝ իրենց համար ամենանվիրական պահին։ Իրեն հավատացյալ հայտարարողը պատարագի կեսից, մարդկանց հրելով, իր թիկնազորով ու շքախմբով, ճեղքել է մարդկանց շարքերը՝ մոռանալով, որ խոնարհ հավատացյալը նման կերպ չի վարվում եկեղեցում:
Երրորդը՝ իրենց անծանոթ մարդ, չի դրսևորել «հարգանք» մեկ այլ վայրում, մեկ այլ ժամանակ այն տրանսպորտային միջոցի նկատմամբ, որով իշխանությունը տեղափոխում իր թիմակիցներին։
Տարբեր դրվագներով տարբեր մարդիկ այժմ քրեական վարույթով մեղադրյալ են։

Մեղադրանքները նախատեսում են ազատազրկում։ Այժմ քննվում է նրանցից մեկի խափանման միջոցի հարցը. միջնորդել են կալանք կիրառել:

Հենց այսպես է իրավունքը վերածվում գործիքի՝ թե՛ բացահայտ ճնշումների միջոցով, թե՛ իրավական տեխնիկայով։

Վերցվում է մի քանի դրվագ, ամեն կերպ փորձում միավորել մեկ գործի մեջ, կիրառվում է ծանր պատժամիջոց [ազատազրկում] նախատեսող հոդված, և ազդակը փոխանցվում է բոլոր մյուսներին։
Ես երկար տարիներ մասնագիտորեն զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ես գիտեմ տարբերությունը քրեական հետապնդման և քրեական ահաբեկման միջև։ Սա կոնկրետ քրեական ահաբեկում է:

Պետությունը, որն իշխանության դրդմամբ այսպես է կիրառում իրավունքը, հաստատում է մեկ բան․ վախենում է։

Վախենում է եկեղեցում գտնվող երիտասարդներից։ Վախենում է իրեն ուղղվող հարցերից։ Վախենում է այն քաղաքացիներից, որոնք ձևական հարգանք չեն ցուցադրում։

Մեզ պետք է այլ տրամաբանություն.
ոչ թե իշխանություն, որը պաշտպանվում է օրենքով, այլ օրենք, որը պաշտպանում է քաղաքացուն։ Այդ թվում՝ հենց իշխանությունից։

 

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031