Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև մայիսի 8-ը իրականացվող քարոզչությունն օրենքով արգելված չէ, սակայն չկարգավորվող է». Անկախ դիտորդ դաշինք

Մարտ 31,2026 23:03 Share

Անկախ դիտորդ դաշինքի երկարաժամկետ դիտարկման ամփոփում (առ 29.03.2026)

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է մարտի 9-ից մեկնարկած երկարաժամկետ դիտորդության արդյունքները։ Ստորև ներկայացված են դիտարկման առանցքային կետերն ու արձանագրված փաստերը․

Դիտարկման շրջանակը

Դաշինքն իրականացրել է 6 կուսակցությունների համագումարների, 18 հավաքների դիտարկում, 51 զրույց մասնակիցների հետ, հարցազրույցներ 13 կուսակցությունների 29 ներկայացուցիչների և 27 ՀԿ-ների հետ, ինչպես նաև այցեր 63 կուսակցական գրասենյակներ։

 Իրավական պարզաբանում

Մինչև մայիսի 8-ը իրականացվող քարոզչությունն օրենքով արգելված չէ, սակայն չկարգավորվող է։ Կուսակցությունների մի մասի մոտ առկա է թյուրընկալում, թե այն արգելված է։ Մայիսի 8-ից ընտրություններին անմիջապես նախորդող ժամանակահատվածում կուսակցությունների քարոզչական գործողությունները և ծախսերը կարգավորվելու են։

Հիմնական արձանագրումները

🔹Վարչական ռեսուրսի կիրառում. կան մտահոգություններ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից սոցիալական վճարների աճի քաղաքականության և համայնքային հիմնարկներից հնարավոր քաղաքական հիմքով աշխատանքից ազատումների վերաբերյալ։

🔹Խոչընդոտներ և ճնշումներ. ահազանգեր են ստացվել «Միասնության թևեր» կուսակցության գրասենյակների վարձակալության խնդիրների, ինչպես նաև ՌԴ-ում հայ գործարարների և նրանց աշխատակիցների առաջիկա ընտրությունների քվեարկությանը մասնակցելու պարտադրելու նպատակով ճնշումների մասին։

🔹Ընտրակաշառք և պարտադրանք. արձանագրվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառքի բաժանման և հավաքներին աշխատակիցների ներգրավման դեպքեր, որոնք արդեն իսկ իրավապահների ուշադրության կենտրոնում են։

🔹Իրավապահների գործելաոճ. մտահոգիչ են հավաքների մասնակիցների և ոստիկանության միջև լարվածության դեպքերը, ինչպես նաև քաղաքական ակտիվիստների հնարավոր մեկուսացումը քննչական գործիքակազմի կիրառմամբ։

🔹Քարոզչական խոսույթ. դիտարկվում է «պատերազմի շահարկման» թեզի կիրառումը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից, ինչը բացասաբար է անդրադառնում քաղաքական քաղաքակիրթ մշակույթի և ընտրողների կամքի ձևավորման վրա։

🔹Արձանագրվել են երկու մեկուսի դեպքեր՝ քաղաքական քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից։

Դաշինքը շարունակում է հետևել գործընթացներին։

Դիտարկման արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031