Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերության հայցն ընդդեմ Պետգույքի կառավարման կոմիտեի

Ապրիլ 01,2026 13:30 Share

«Հայլեվել» ՍՊ ընկերությունը դիմել էր Երեւան քաղաքի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի եւ «Վի Առ Էյչ» ՍՊ ընկերության՝ արձանագրությունն ու մրցույթը մասնակիորեն անվավեր ճանաչելու համար։ Խոսքը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված … հողամասի՝ 5051, 8 քմ մակերեսով շենք-շինությունները եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0, 42 քմ մակերեսով հողամասի՝ մրցույթով օտարման արդյունքի մասին արձանագրության, «Հայլեվել» ընկերության հայցը մերժելու, մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու, «Վի Առ Էյչ» ՍՊ ընկերությանը տրամադրելու մասին է։ Նշենք, որ ընկերությունը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 432.129,6 ՀՀ դրամի չափով, միեւնույն ժամանակ պարտավորվել էր ներդրումներ կատարել 20.000.000.000 ՀՀ դրամի չափով։

Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանը հայցը մերժել էր, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքը մերժել էր, վճիռը թողել էր անփոփոխ։

Դեռ երկու տարի առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել էր բողոքը վարույթ ընդունել, իսկ դատավոր Էդ. Սեդրակյանը հայտնել էր Հատուկ կարծիք։

Վարույթ ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում, քանի որ վերաքննիչ դատարանի որոշումը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է արտահայտել մրցույթով օտարման ենթակա պետությանը պատկանող գույքի վաճառքի գնի վերաբերյալ, արձանագրել, որ հայտին ներկայացված փաստաթղթերում բացակայել են ընկերության ժողովի արձանագրությունը, կանոնադրության պատճենը։ Պարզվել է նաեւ, որ առաջարկվել էր գույքի դիմաց կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն գնից 2.207. 670.000 ՀՀ դրամից պակաս գումար։

Վերաքննիչ դատարանի երեք տարի առաջ կայացված որոշումը բեկանվել է, գործն ուղարկվել Երեւան քաղաքի քաղաքացիական դատարան՝ ամբողջ ծավալով քննության։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930