2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը անցել է հետաքրքիր թվաբանական նրբություններով։
Մասնակցած 988 պատվիրակներից 55-ը փաստացի չեն «տեսել» Փաշինյանին վարչապետի թեկնածուի կարգավիճակում կամ պարզապես չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել ՔՊ-ական դեմքերով կազմված քվեաթերթիկում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մոտ երեք տասնյակ ՔՊ-ականներ վարչապետի թեկնածուի անվան փոխարեն քվեաթերթիկներում գրել են այլ անուններ՝ օրինակ՝ Սուրեն Պապիկյան, Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան և այլք։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































