Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ուղղված հրապարակային սադրիչ, անգամ ֆիզիկական բնույթ ունեցող գործողությունները տարբեր երկրներում միշտ չէ, որ բերում են նույն ծանր հետևանքին․ «Ժողովուրդ»

Ապրիլ 01,2026 10:30 Share

ՔՊ-ականները, բնականաբար, սկսեցին թիրախավորել երիտասարդներին, որոնք համարձակվել էին Նիկոլ Փաշինյանի ուշացած մուտքի շուրջ դժգոհություն հայտնել։

Նկատենք, որ միջազգային փորձը ցույց է տալիս մեկ կարևոր բան՝ քաղաքական առաջնորդների, վարչապետների, նախագահների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ուղղված հրապարակային սադրիչ, անգամ ֆիզիկական բնույթ ունեցող գործողությունները տարբեր երկրներում միշտ չէ, որ բերում են նույն ծանր հետևանքին։ Որոշ դեպքերում լինում է արագ ձերբակալում ու դատավճիռ, բայց կան նաև օրինակներ, երբ անձինք ազատ են արձակվել առանց մեղադրանքի, կամ պատիժը եղել է ակնհայտորեն մեղմ։

Սուրբ Աննայի միջադեպի մասին հրապարակային նկարագրություններից հետևում է, որ լարվածությունը սկսվել է պատարագի ընթացքում վարչապետի ներկայության, շքախմբի վարքի և եկեղեցում առաջացած անհարմար մթնոլորտի ֆոնին։ Հետո եղել է քաշքշուկ, որից հետո վարչապետը հեռացել է, իսկ արդեն մեկ ժամ էլ չէր անցել, երբ ոստիկանությունը եկեղեցու բակից բերման է ենթարկել երեք անձի։

Ինչպիսի՞ նմանատիպ դեպքեր են եղել աշխարհում, երբ քաղաքացիները ագրեսիա են ցուցաբերել իշխանության նկատմամբ, և ի՞նչ հանգուցալուծում են ունեցել միջադեպերը։

2019-ին Ավստրալիայում դեռահաս Ուիլ Քոնոլին ձու էր կոտրել սենատոր Ֆրեյզեր Աննինգի գլխին այն բանից հետո, երբ վերջինս Քրայսթչերչի մզկիթների ահաբեկչությունից հետո ներգաղթն էր մեղադրել ողբերգության համար։

2010-ին Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի ուղղությամբ բողոքի ակցիայի ժամանակ կոշիկներ էին նետվել։ The Guardian-ը գրել էր, որ տղամարդուն ոստիկանությունը հեռացրել է վայրից, բայց ծանր քրեական ելք չեղավ։ Այդ դրվագը կարևոր է նրանով, որ նախագահական մակարդակի թիրախավորման դեպքում անգամ արձագանքը չվերածվեց անմիջական, ցուցադրական ծանր պատժի պատմության։

2009-ին Reuters-ը գրել էր, որ լրագրողը կոշիկ է նետել Հնդկաստանի ներքին գործերի նախարար Պ. Չիդամբարամի ուղղությամբ՝ 1984-ի ջարդերի գործով իր հարցին տրված պատասխանից հետո։ Ծանր հետևանքներ դարձյալ չեղան։

2021-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հանրային հանդիպման ժամանակ ապտակած տղամարդը դատապարտվեց չորս ամսվա ազատազրկման։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարում՝ Ուիլ Քոնոլին ձու է կոտրում սենատոր Ֆրեյզեր Աննինգի գլխին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930