«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը «էթնիկ ատելության հողի վրա կատարված ցեղասպանության» մասին հերթական քարոզչական փորձն է՝ պատմությունը խեղաթյուրելու և սեփական պատասխանատվությունից խուսափելու համար։
Նման ձևակերպումները նպատակ ունեն քողարկել այն համակարգային քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ՝ սկսած նախորդ դարի սկզբից, շարունակվելով տարբեր փուլերում զանգվածային բռնություններով, քնած հայ սպայի կացնահարմամբ մինչև բռնի տեղահանություն և էթնիկ զտումներ։
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն առ օրս չի վերացել, այլ պարզապես փոխել է իր գործիքակազմը․ Բաքվի բանտերում ապօրինի և անորոշության մեջ պահվող հայ գերիները դրա ամենացայտուն օրինակն են:
Կարդացեք նաև
Պատմության ընտրովի մեկնաբանությունը և փաստերի միտումնավոր խեղաթյուրումը չեն կարող հիմք հանդիսանալ ո՛չ արդարության, ո՛չ էլ խաղաղության համար։
Իրական և կայուն խաղաղությունը հնարավոր է միայն ճշմարտության ընդունման, պատասխանատվության և ատելության քաղաքականության մերժման պայմաններում։


















































