Լրահոս
Օրվա լրահոսը

Պատարագի են գնում կեսից, երբ եկեղեցին մարդկանցով լեփ-լեցուն է: Հրմշտոց են ստեղծում, լավ իմանալով, որ իրենց հակաեկեղեցական արշավի հետևանքով հասարակության մեծամասնությունն իրենց չի ընդունում. Վրթանես քահանա Բաղալյան. «Հրապարակ»

Ապրիլ 01,2026 11:04 Share

«Հրապարակի» զրուցակիցը Վրթանես քահանա Բաղալյանն է:

– Տեր Հայր, կիրակի օրը` Ծաղկազարդի տոնին, Սուրբ Աննա եկեղեցու ներսում հերթական խառնակչությունն ու բախումը եղան, քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատարագի կեսից` մարդկանց ճեղքելով հասնել խորանի մոտ: Սուրբ պատարագի ժամանակ քաոս էր տիրում, արդյունքում երկու 18-ամյա երիտասարդի մեղադրանք է առաջադրվել, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանն է ձերբակալվել: Առաջիկա կիրակի օրն էլ` ապրիլի 5-ին, Սուրբ զատկի տոնն է: Ոմանք մտավախություն ունեն, որ Փաշինյանն այդ կարեւոր եկեղեցական տոնն էլ կարող է իր գործողություններով ու ներկայությամբ փչացնել….

– Եթե նա՝ որպես երկրի ղեկավար, կամ կառավարության անդամներն իսկապես ցանկանան գնալ եկեղեցի եւ պատշաճ ձեւով մասնակցել Սուրբ պատարագի, ապա չեն անի նման սադրիչ քայլեր: Նրանք ունեն մեծ հնարավորություններ, կարող են եկեղեցիներին նախապես տեղյակ պահել, ապա գնան մայր տաճար կամ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, իրենք որը ցանկանան: Արարողակարգի համաձայն՝ իշխանությունը կարող է պատշաճ կերպով տոնել ցանկացած եկեղեցական տոն, բայց զարմանալի է` այս մարդիկ չեն ուզում եկեղեցական կարեւոր տոներին ներկայանալ պատշաճ կերպով: Այս մարդիկ նախընտրում են սրբազաններին կալանավորել, այլ ոչ թե նրանց հետ պատարագի մասնակցել: Պատարագի են գնում կեսից, երբ եկեղեցին մարդկանցով լեփ-լեցուն է: Հրմշտոց են ստեղծում, լավ իմանալով, որ իրենց հակաեկեղեցական արշավի պատճառով հասարակության մեծամասնությունն իրենց չի ընդունում: Անվտանգության աշխատակիցները սկսեցին հրմշտել եկեղեցու հավատացյալներին, ինչի արդյունքում դպրոցահասակ եղբայրները հայտնվեցին իրավապահների թիրախում: Չի կարելի դպրոցահասակ երեխաներին երկար ու մտասեւեռուն ձեւով նայել: Անվտանգության աշխատակիցներից մեկը` ականատեսների վկայությամբ, հարվածել է երեխաների ծնողին, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել այդ տհաճ միջադեպը: Ես մի բան լավ չհասկացա, այդ տղայի եղբորը եւ Գեւորգ Գեւորգյանին ինչո՞ւ ձերբակալեցին: Նա իրավիճակն էր խաղաղեցնում ընդամենը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930