Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է Արգենտինայի Հանրապետության պաշտպանության նախարար Կառլոս Պրեստիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտային երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունը երկխոսության ամրապնդման և համագործակցության ոլորտների ընդլայնման ուղղությամբ։
Նշվում է, որ կողմերը նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունների խթանումը, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Արգենտինայում ՀՀ դեսպանություն


















































