«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես, նշում է.
«18-ամյա Դավիթ Մինասյանը Նիկոլի անողոք վրեժխնդրության, դաժան, ցուցադրական ու հրապարակային բեմադրված պատժիչ գործողության հերթական երիտասարդը դարձավ:
Դավիթը զոհ է այնպես, ինչպես Լիդիան Մանթաշյան, Ժորան Ավետիսյան, Տաթևը Վիրաբյան, Սամվելը Վարդանյան ու շատ ուրիշներ, ում անունները ձեզ անգամ ծանոթ չեն:
Հարգելի խնամակալներ, հարգելի իրավապաշտպաններ ու հարգելի փաստաբաններ,
Կարդացեք նաև
եթե դուք Նիկոլի ասած վնգստացող դատավորներից պատվարժան քայլ կամ արդարադատություն եք սպասում, եթե Նիկոլին բաց նամակ գրելով մարդասիրություն, խղճահարություն ու բարոյականություն եք սպասում` ցավում եմ անասելի ու աննկարագրելի: Որովհետև ամեն անգամ, էլ ավելի մեծ խանդավառությամբ է ստորացնելու, ցավեցնելու ու նվաստացնելու բոլորիս:
Վաղուց արդեն ժամանակն է հասկանալ, որ կատարվող ամեն ինչ ոչ թե մոտենում է ձեզ, այլ արդեն մտել է յուրաքանչյուրիդ տուն: Անիմաստ է անկարողության ու գործողության բացակայության անունը դնել լավատեսություն կամ հույս, որն ամբողջությամբ չհիմնավորված է»:


















































