Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող իշխանության համար ընտրություններից առաջ կարևոր է ցույց տալ՝ ՌԴ-ի հետ որևէ խնդիր չկա»․ Սերգեյ Մելքոնյան

Ապրիլ 01,2026 14:38 Share

«Հաշվի առնելով, որ ՀՀ-ն նախընտրական շրջանում է, ՀՀ գործող իշխանության համար կարևոր է ցույց տալ, որ որևէ խնդիր ՌԴ-ի հանդեպ չկա»,-փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ է այցելում և հարցին՝ նա ի՞նչ ուղերձով է գնում ՌԴ, ասելու, որ իրենց կողմից կան հիբրիդային սպառնալիքնե՞ր, ինչի մասին թեև անուններ չեն նշվել, բայց հնչել է ՌԴ-ի անունը, ԱՊՐԻ Արմենիայի կողմից կազմակերպված Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Նա հիշեցրեց, որ 2021-ի ընտրություններից առաջ էլ էր նման այց կազմակերպվել ՌԴ․ «Նման այց տեղի էր ունեցել նաև 2021-ի ապրիլին՝ մինչև ընտրությունները։ Այստեղ կա արդեն հստակ մոտեցում, որ փորձում են ցույց տալ՝ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է՝ չնայած տարբեր հայտարարություններին։ Նույնիսկ չեն նշում, որ հիբրիդային սպառնալիքների խնդիրը գալիս է ՌԴ-ից։ Նաև օրակարգն այժմ ավելի լայն է։ Ակտիվ քննարկվում է երկաթգծի կոնսեսիոն պայմանագիրը, ատոմակայանի շուրջ պայմանագիրը, սահմանապահ զորքերի հարց և այլն։ Մեծ փաթեթ է»։

Այն, որ ԵՄ-ի հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար արագ արձագանքման խումբ է ուղարկելու ՀՀ, այս առիթով Սերգեյ Մելքոնյանն ասաց․ «Չգիտեմ՝ ինչքանով է դա գետնի վրա փոխելու իրավիճակը, որովհետև ընտրություններին մնացել է երկու ամիս, ես ընտրությունների հարցով մասնագետ չեմ, բայց շատ լավ հասկանում եմ, որ բոլոր ուժերը ավելի շուտ են պատրաստվում, քան երկու ամիսը։ Եվ այս երկու ամիսը շատ քիչ բան կարող է իրականում փոխել»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930