«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
▪️Եթե խաղաղությունը պահվում է միայն կոնկրետ անձանց (հատկապես թույլ և անկայուն) գոյությամբ՝ դա խաղաղություն չէ, դա ժամանակավոր դադար է, որը ցանկացած պահի կարող է փլվել։
▪️Մեզ պետք է ոչ թե թույլ և հարաբերական խաղաղություն, այլ՝ ուժեղ, անշրջելի և ինստիտուցիոնալ խաղաղություն, որը կգործի անկախ իշխանափոխություններից, քաղաքական ցնցումներից և արտաքին ճնշումներից։
▪️Խաղաղությունը պետք է ամրագրվի ուժեղ դիվանագիտությամբ, պետական հստակ կամքով և միջազգային իրավական ուժ ունեցող փաստաթղթերով։
▪️Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն։
Կարդացեք նաև
▪️Ժամանակն է հրաժարվել պատրանքներից, թուլությունից, վախերից և կառուցել ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ Սամվել Կարապետյանի հետ։


















































