Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանում Թրամփի հայտարարությունները «անհեթեթ» են գնահատվում

Ապրիլ 01,2026 19:03 Share

«Ազատություն». Թրամփի «անհեթեթ հայտարարությունները չեն ստիպի մեզ» բացել Հորմուզի նեղուցը «թշնամի» երկրների համար, այսօր հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները։

«Հորմուզի նեղուցին վերաբերող որոշումները կայացնելու են բացառապես Իրանն ու Օմանը»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում գործող Press TV անգլալեզու ալիքի հետ զրույցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել արդեն հինգ շաբաթ ձգվող Իրանի վրա ռազմական հարձակումները երկու-երեք շաբաթվա ընթացքում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանի հետ գործարքի կնքումը հակամարտության դադարեցման նախապայման չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930